Տղամարդը ձերբակալվել է Էրդողանի դիմանկարը գետնին նետելու համար
Թուրքիայում ձերբակալվել է տղամարդը, ով գետնին է նետել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիմանկարը: Ինչպես հայտնում է T24 կայքը, միջադեպը տեղի է ունեցել Զոնգուլդակ հյուսիսային արվարձանում:
Ոմն Ա.Շ.-ն մտել է Էրեղլիի շրջանի ղեկավարի աշխատասենյակ, պատից հանել Էրդողանի դիմանկարն ու այն գետնին գցել։ Ականատեսների վկայությամբ՝ տղամարդը նաև անիծել է նախագահին: Նրան նախ ստուգման համար հիվանդանոց են տեղափոխել, ապա՝ ոստիկանության Էրեղլիի բաժին։ Կիրակի օրը դատական նիստ է կայացել, տղամարդը ձերբակալվել է «նախագահին վիրավորելու» համար։