top of page

Թալիբները ԱՄՆ-ին խորհուրդ են տվել չմիջամտել Աֆղանստանի ներքին գործերին



Աֆղանստանում իշխանության եկած արմատական «Թալիբան» շարժումը ԱՄՆ-ին կոչ է անում չմիջամտել Աֆղանստանի ներքին գործերին և հայտարարում է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է դիմադրության։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է թալիբների ժամանակավոր կառավարության արտաքին գործերի փոխնախարար Շեր Մոհամմադ Աբբաս Ստանեկզայը, փոխանցում է ТАСС-ը։


«Ես կցանկանայի զգուշացնել Միացյալ Նահանգներին, որպեսզի նա չմիջամտեր Աֆղանստանի ներքին գործերին»,- ասել է Ստանեկզայը, որին մեջբերում է աֆղանական 1TV հեռուստաալիքը: «Ոչ ոք չպետք է մտածի, որ աֆղանցիները հոգնել են պատերազմից և ի վիճակի չեն իրենց պաշտպանել»,-նշել է ԱԳ փոխնախարարը՝ հավելելով, որ «անհրաժեշտության դեպքում աֆղանցիները ևս 40 տարի կկարողանան դիմակայություն ցուցաբերել ագրեսորին»։


Ստանեկզայի կարծիքով՝ վերջին չորս ամիսներին՝ Քաբուլում թալիբների իշխանության գալուց հետո, «Աֆղանստանը վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ սկսել է իր անկախ որոշումները կայացնել»։

1/1814
bottom of page