top of page

Թալիբները կին լրագրողներին արգելել են նույն լրատվամիջոցում աշխատել տղամարդկանց հետ

  • Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


Աֆղանստանի Բադախշան նահանգի իշխանությունները, որոնք նշանակվել են «Թալիբան» արմատական շարժման կողմից, կին լրագրողներին արգելել են նույն լրատվամիջոցում աշխատել արական սեռի գործընկերների հետ։ Այս մասին կիրակի հայտարարել է Աֆղանստանի լրագրողների պաշտպանության կոմիտեն, գրում է ТАСС գործակալությունը։


Բադախշանում թալիբները «տղամարդկանց և կանանց հրամայել են չաշխատել նույն լրատվամիջոցում»: Բացի այդ, նահանգային իշխանություններն արգելել են կին լրագրողներին «գտնվել մարդաշատ վայրերում և այնտեղից ռեպորտաժներ անել»։


Ըստ թալիբների՝ կանայք կարող են վարել միայն կրոնական և կրթական հաղորդումներ կամ կարդալ նորություններ:

bottom of page