top of page

Թալիբները նոր արգելքներ են սահմանել կանանց համար


Աֆղանստանի առաքինության քարոզման և արատների կանխարգելման հարցերով նախարարությունը հրաման է արձակել այն մասին, որ տրանսպորտային միջոցների սեփականատերերը չպետք է տեղափոխեն այն կանանց, ովքեր առանց հարազատ տղամարդու կուղևորվեն 72 կմ-ից հեռու. այդ մասին հայտնում է AFP-ն։ Սադել Ակիֆ Մուհաջիրի խոսքով՝ թալիբները նաև կոչ են անում տրանսպորտային միջոցների բոլոր տերերին ծառայություններ մատուցել միայն այն կանանց, ովքեր կրում են հիջաբներ։

Բացի այդ, հանրային ավտոտրանսպորտում արգելվում է երաժշտություն միացնելը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանում արգելվել է կանանց բուժել՝ առանց ուղեկցող տղամարդկանց։ Արգելվել են նաև կանանց մասնակցությամբ հեռուստահաղորդումները։ Արգելվել են բոլոր ֆիլմերն ու սերիալները, որոնք հակասում են իսլամական օրենքներին ու աֆղանական ավանդույթներին։



1/1814
bottom of page