Թալիբներն Աֆղանստանում ԶԼՄ-ներին կոչ են արել հետևել իսլամական արժեքներին
«Թալիբան» շարժումը հայտարարել է, որ Աֆղանստանում ԶԼՄ-ները պետք է անաչառ լինեն և հավատարիմ իսլամական արժեքներին. գրում է РИА Новости-ն։
«Իսլամական Էմիրությունը հավատարիմ է ԶԼՄ-ների ազատությանը, սակայն դրանք պետք է նաև անաչառ լինեն և հավատարիմ իսլամական և ազգային արժեքներին: Մենք ձգտում ենք վերացնել լրատվամիջոցների համար խոչընդոտները և կոչ ենք անում նրանց հետևել ԶԼՄ-ների մասին օրենսդրությանը», - թվիթերում գրել է թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը: