Սպառողների համար գազի սակագինը հունվարի 1-ից չի փոխվի
- Armen Sukiasyan
- Nov 20, 2022
- 1 min read

Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022-ի հունվարի 1-ից չի բարձրանա: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Սպառողների համար սակագինը հունվարի 1-ից, կարող եմ ասել, որ միանշանակ չի փոխվի, որովհետև արդեն բոլոր ժամկետներն անցել են»,-ասաց Բաղրամյանը՝ նկատի ունենալով հանձնաժողով սակագնի փոփոխման հնարավոր հայտնի ներկայացման, ուսումնասիրման և որոշման կայացման ժամկետները։
Սակայն ռուսական կողմի հետ սահմանին գնի հարցով բանակցությունները շարունակվում են:
Էլեկտրաէներգիայի մասով դեռ քննարկումներ են ընթանում: Երբ հանձնաժողովը վերջնական հաշվեկշիռներ ստանա, նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին կհայտնի: Էլեկտրաէներգիայի սակագինը կախված է նաև նրանից, թե սահմանին գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ինչպես կավարտվեն:
09:48 21.04.2025
11:52 20.04.2025
11:26 17.04.2025