top of page

Ցուցարարներն սպանել են ղազախական «հիփ-հոփի հորը»



Ալմաթիում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարները սպանել են ղազախ ռեժիսոր և երաժիշտ Սակեն Բիտաևին (Salamec Staff)։ Այս մասին Facebook-ում գրել է հանգուցյալի ընկերը՝ Դանիյար Ադիլբեկովը։

Ադիլբեկովի խոսքով ՝ Բիտաևին գնդակահարել են։ Փամփուշտը դիպել է թոքերին և տղամարդը տեղում մահացել է։ Միջադեպի ականատեսը պնդում է, որ սպանվածից ցանկացել են առգրավել մեքենան, որտեղ նա նստած է եղել ընկերոջ հետ։

«Ամբոխը մոտեցել է հետևից և սկսել բացել մեքենայի դռները։ Տղաները փորձել են հեռանալ, իսկ ավազակները սկսել են կրակել հեռացող մեքենայի ուղղությամբ։ Մի փամփուշտը դիպել է երաժշտի թոքին»,- գրել է մահացածի ընկերը ու հավելել, որ Սակենը ղազախական հիփ-հոփի հայրն էր:

«Չկա ոչ մի ռեփեր Ղազախստանում, ով չգիտի Salamalec sound-ը։ Հանգչիր խաղաղությամբ, եղբայրս։ Այժմ դու լեգենդների՝ 2Pac-ի, Bob Marley-ի կողքին ես»,- գրել է Ադիլբեկովը։

Նա նաև պնդում է, որ Սակենի ծնողները չեն կարողանում որդու մարմինը վերցնել, քանի որ ոստիկանների թիվը չի բավարարում արտիստի մահը արձանագրելու համար:

1/1815
bottom of page