Սիցիլիայում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Սիցիլիա կղզու Ռավանուզա քաղաքի բնակելի թաղամասում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է յոթի։ Դեպքի վայրում աշխատող փրկարարները փլատակների տակ չորս դի են հայտնաբերել. հաղորդել է ANSA-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է։ Հզոր պայթյունի հետևանքով երեք տներ փլուզվել են, ևս չորսը՝ վնասվել։ Ավելի քան 100 մարդ մնացել է անօթևան։ Տեղի դատախազությունը հետաքննություն է սկսել պայթյունի առնչությամբ։ Ողբերգության պատճառների մասին ենթադրությունների թվում է գազի ենթակառուցվածքի կանխարգելիչ սպասարկման բացակայությունը։