Շվեդիայում առաջին անգամ տրանսգենդերը նշանակվել է նախարարի պաշտոնում
Շվեդիայում կրթության նոր նախարար է նշանակվել Լինա Ակսելսոն Քիլբլոմ անունով տրանսգենդեր կինը, որը դարձել է երկրի առաջին տրանսգենդեր պաշտոնյան. հայտնում է Expressen-ը։
Նախկինում 51-ամյա Քիլբլոմը եղել է դպրոցի հանձնաժողովի անդամ և մեծ փորձ ունի կրթական ոլորտում։ 2015 թվականին նա խոստովանել էր, որ դարձել է տրանսգենդեր։
Քիլբլոմը նաև «Իսկ հիմա քեզ դուր գալի՞ս եմ», «Պատմություն ինքնության մասին» ինքնակենսագրական գրքերի հեղինակն է։ Դրանք բացահայտում են մերժված և ծաղրի ենթարկված լինելու վախի թեման։