top of page

Շվեդիայում 12 տարեկանից քաղաքացիներին թույլ կտան փոխել սեռը


Շվեդիայի կառավարությունն առաջարկել է թույլատրել 12 և ավելի բարձր տարիքային երեխաներին օրինական կերպով փոխել իրենց սեռը՝ առանց բժշկական զննության կամ հավանության. հայտնում է RT-ն։


«Կարևոր է, որ մարդը կարողանա ապրել այն սեռով և ինքնությամբ, որն ունի: Երբ խոսքը վերաբերում է բնակչության ռեգիստրում գենդերային ինքնությունը փոխելուն, այն պետք է տարբերվի սեռական օրգանների վիրաբուժական միջամտությունից», - ասել է Շվեդիայի սոցիալական հարցերի նախարար Լենա Հալենգրենը:


Շվեդիայի գործող օրենսդրության համաձայն՝ սեռը փոխել հնարավոր է միայն 18 տարեկանից։

bottom of page