Շվեդիայում ագռավներին սովորեցնում են հավաքել ծխախոտի մնացորդները (տեսանյութ)
Շվեդական Corvid Cleaning ընկերությունը գործարկել է քաղաքային փողոցները մանր աղբից մաքրելու հմտությունն ագռավների մոտ զարգացնելու ծրագիր։ Թռչունները կհավաքեն ծխախոտի մնացորդները և կտեղադրեն հատուկ ավտոմատ սարքի մեջ՝ դրա դիմաց ստանալով կեր. հայտնում է Dagens Nyheter պարբերականը։
Առաջին քաղաքը, որտեղ կներդրվի արտասովոր նախագիծը, կլինի Ստոկհոլմից ոչ հեռու գտնվող Սեդերտելիե քաղաքը։
«Ագռավներին հեշտ է սովորեցնելը, և կա բարձր հավանականություն, որ նրանք կսովորեն միմյանցից», - ասել է ընկերության հիմնադիր Քրիստինա Գյունտեր-Հանսենը։
Նախնական գնահատականներով՝ տեղի իշխանությունները կարող են 75 տոկոսով կրճատել փողոցների մաքրման ծախսերը։