Շվեդիան հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դժկամությունը
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը չի ազդել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիրքորոշման վրա։ Այս մասին Politico-ին հայտնել է երկրի պետքարտուղար Կարին Վալենսթենը, փոխանցում է «Լենտա»-ն:
«Մենք ցանկանում ենք ՆԱՏՕ-ի լավ, ուժեղ գործընկերը լինել, բայց չենք պատրաստվում անդամակցել»,- ասել է նա։
Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ ստեղծված իրավիճակում կայունություն եւ կանխատեսելիություն է անհրաժեշտ, իսկ Շվեդիայի անվտանգության քաղաքականությունն ավելի վաղ է որոշվել:
Հունվարին Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն եւս պատմեց Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերի բացակայության մասին։ Նրա խոսքով՝ այս պահին Հյուսիսատլանտյան դաշինքին հնարավոր անդամակցության հարց օրակարգում չկա։ Ընդ որում, Լինդեն հիշեցրել է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան այժմ ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներն են: