top of page

Շվեդիայի թագավորն ու թագուհին վարակվել են կորոնավիրուսով



Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ 16-րդ և թագուհի Սիլվիան վարակվել են կորոնավիրուսով: Այդ մասին հայտնել է Շվեդական ռադիոն:


«Շվեդիայի թագավորի ու թագուհու կորոնավիրուսի թեստերը, համաձայն Թագավորական պալատի հաղորդագրության, դրական արդյունք են ցույց տվել: Նրանք թեթև ախտանշաններ ունեն, իրենց լավ են զգում»,- հայտնել են ռադիոյից:


Շվեդիայի 75-ամյա թագավորն ու 78-ամյա թագուհին կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված էին և անցել են վերապատվաստում:

1/1815
bottom of page