top of page

Շվեյցարիայում հանրաքվե է անցկացվել COVID սահմանափակումների հետ կապված


Շվեյցարիայի բնակչության 60 տոկոսից ավելին հանրաքվեի ընթացքում քվեարկել է կորոնավիրուսային սահմանափակումների պահպանման, և պատվաստման մասին անձնագրի օգտին։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ պատվաստման անձնագիրը Շվեյցարիայի իշխանությունները ներմուծել էին ամռանը, իսկ կորոնավիրուսի թեստերը դարձել էին վճարովի։


Երկրի մի հատվածում, հատկապես գերմանախոս շրջաններում, այս միջոցառումները բողոքի առիթ էին դարձել։ Այդ ժամանակ պատվաստման ընդդիմախոսները ստորագրություններ էին հավաքել, որպեսզի հանրաքվե անցկացնեն քովիդ-անձնագրերի չեղարկման մասին։


Շվեյցարիայի իշխանությունները մտահոգված էին, որ քովիդ-անձնագրերի չեղարկումն այս իրավիճակում մեծ հարված կհասցնի առողջապահական համակարգին։ Այնուամենայնիվ, նրանք ստիպված էին հանրաքվե անցկացնել, քանի որ երկրի քաղաքական կարգը ենթադրում է, որ վերջին խոսքն ասում են բնակիչները։

bottom of page