top of page

Ռուսական բանակը կունենա C-550 զենիթահրթիռային համակարգեր. Շոյգու


C-550 զենիթահրթիռային համակարգը կհամալրի ռուսական բանակի զինանոցը, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զինված ուժերի ղեկավարության հետ կայացած հանդիպման ժամանակ. գրում է vedomosti.ru-ն։


Նախարարը հիշեցրել է, որ նոյեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հանդիպումներ է անցկացրել պաշտպանության նախարարության ղեկավարության և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ։


«Քննարկվել են միջոցներ Ռուսաստանի սահմանների մոտ իրավիճակի փոփոխությանը համարժեք արձագանքելու համար։ Մեծ ուշադրություն է դարձվել երկրի օդատիեզերական պաշտպանության համակարգի կատարելագործմանը։ Երկրի ղեկավարը հատուկ ընդգծել է հայրենական ՀՕՊ պաշտպանության համակարգերի առաջադեմ զարգացման կարևորությունը, զինված ուժերին С-350, С-500, С-550 համակարգերի մատակարարումը», - ասել է Շոյգուն։

1/1791
bottom of page