top of page

Շառլ Միշելը կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ



Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։


Ինչպես հայտնում է «ТАСС»՝ այս մասին այսօր ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։


«Եվրոպական խորհրդի նախագահը վաղը երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։ Վաղը երեկոյան նա նաև եռակողմ հանդիպում կանցկացնի նրանց հետ»,- նշել է նա։


ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը տեղի կունենա Բրյուսելում դեկտեմբերի 15-ին ։

1/1811
bottom of page