Սաակաշվիլու հարյուրավոր կողմնակիցներ բողոքի երթ են անցկացնում Թբիլիսիում (տեսանյութ)
Վրաստանում կալանքի տակ գտնվող նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հարյուրավոր կողմնակիցներ Թբիլիսիում բողոքի երթ են իրականացնում: Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, Սաակաշվիլու աջակիցների ակցիան պարբերաբար կազմակերպում է նրա հիմնած «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը: Այսօր ցուցարարները հավաքվել են երկու վայրում՝ մետրոյի տարբեր կայարանների մոտ: Առաջին խումբն ուղևորվել է դեպի Վրաստանի առողջապահության նախարարության շենք, երկրորդը՝ արդարադատության: Աղբյուրի փոխանցմամբ՝ ցույցի մասնակիցները վանկարկում են «Միշա», «Վրաստան», «Կեցցե՛ Վրաստանը», ինչպես նաև սուլում և աղմկում են: Շատերն «Ազատություն Միշային» գրությամբ պաստառներ են պատրաստել: Գերատեսչությունների մոտ քաղաքական առաջնորդները նախատեսում են հայտնել ցուցարարների պահանջները: Երկրի խոշոր ընդդիմադիր կուսկացությունը փորձում է հասնել Սաակաշվիլիին մասնավոր հիվանդանոց տեղափոխելուն: Միխեիլ Սաակաշվիլուն ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ նա վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Ձերբակալման օրվանից Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել:
Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար: Նոյեմբերի 8-ին՝ հացադուլի 39-րդ օրը, Սաակաշվիլիին Ռուսթավի բանտից տեղափոխել են Գլդանսկի բանտի հիվանդանոց: