top of page

Սաակաշվիլին չի կարողանում սնվել


Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրգանիզմը երկարատեւ հացադուլից հետո դեռ չի ապաքինվել, եւ սննդի քանակը, որը նա այժմ օգտագործում է, նվազագույն է։ Այս մասին Գորիի զինվորական հոսպիտալում իր պաշտպանյալի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին, գրում է «Նովոստի-Գրուզիա»-ն։


Բժիշկների կոնսիլիումը, որը ստեղծվել է կառավարության կողմից Սաակաշվիլիի առողջական վիճակի վերահսկման համար, երկուշաբթի՝ դեկտեմբերի 13-ին, հետազոտել է հիվանդին: Էնդոկրինոլոգը հայտնել է, որ նախկին նախագահի լաբորատոր ցուցանիշները բավարար են, եւ այս պահին կյանքին վտանգ սպառնացող բարդություններ չկան։ Նրա խոսքով՝ դեկտեմբերի 14-ից հիվանդը կանցնի նորմալ սննդագարգի:


«Ինչ վերաբերում է բժիշկներից մեկի երեկվա հայտարարությանը, թե իբր ամեն ինչ լավ է եւ սննդի ընդունման բոլոր սահմանափակումները չեղարկվել են, ես ուզում եմ ընդգծել, որ Միեխեիլ Սաակաշվիլին չի կարող ուտել, սննդի 80 տոկոսը պարզապես դեն է նետվում»,- ասել է Սաձաղիշվիլին:


Նա հավելել է, որ Սաակաշվիլիի վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ առողջական խնդիրները հիմնարար բնույթ են կրում:

1/1811
bottom of page