top of page

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Սաակաշվիլիի գործով հաջորդ դատական նիստը



Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 23-ին։ Այս մասին այսօրվա դատավարության ժամանակ հայտարարել է դատավորների կոլեգիան, որը քննում է 2007 թվականին ընդդիմության ցույցը ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերության «գրավման» գործը։ Այդ իրադարձությունների կապակցությամբ Սաակաշվիլին մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար։


Ինչպես գրում է newsgeorgia.ge-ն, այսօր Սաակաշվիլին առաջին անգամ մասնակցել է դատական նիստին, որտեղ քննվել է նրա գործը։ Նա խիստ հսկողության տակ բերվել է Գորիի զինվորական հոսպիտալից, որտեղ բուժում է անցնում 50-օրյա հացադուլից հետո։ Սա Սաակաշվիլիի առաջին հրապարակային ելույթն էր հոկտեմբերի 1-ին ձերբակալվելուց հետո։


Դատավարությանը մեկ ժամ տևած ելույթով հանդես գալուց հետո Սաակաշվիլին ասել է, որ ներկա չի լինի նիստի շարունակությանը։


bottom of page