top of page

Սաակաշվիլիի վիճակը կգնահատի հոգեբույժը


Վրաստանի հանրային պաշտպանին կից խորհրդում ընդգրկված է հոգեբույժ, որը կստուգի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, ասել է խորհրդի բժիշկ Գրիգոլ Գրիգոլիան, փոխանցում է «Sputnik Գրուզիա»-ն։


Ավելի վաղ «Էմպատիա» վերականգնողական կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին հայտնել էր, որ Միխեիլ Սաակաշվիլիին հոգեմետ դեղամիջոցների մեծ չափաբաժիններ են ներարկել ինչպես բանտում, այնպես էլ բանտային հիվանդանոցում։ Իր հերթին Սաակաշվիլիի բժիշկ Նինո Գոգորիշվիլին հայտնել էր, որ նախկին նախագահին հոգեմետ դեղեր են նշանակել քնի հետ կապված խնդիրների պատճառով։


«Տեղեկություններ են տարածվել, որ Սաակաշվիլին թույլ է, դժվարությամբ է կանգնում ու խոսում։ Տեղեկություններ ունենք նաեւ, որ նա հոգեմետ նյութերի մեծ չափաբաժիններ է ստանում, ուստի անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի խորհուրդը այցելի նախկին նախագահին։ Եվ մենք կտեսնենք, թե ինչ դեղորայք է նա ստանում»,- ասել է Գրիգոլիան։

1/1808
bottom of page