Ռուսաստանում սկսվել է «Արմատա»-ի սերիական արտադրությունը
«Ростех» պետկորպորացիան տեղեկացրել է «Արմատա»-ի հիման վրա Т-14 տանկի սերիական արտադրությունը սկսելու մասին։ Այս մասին նշել է պետկորպորացիայի տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Արտյակովը «Россия-24» հեռուստաալիքի հարցազրույցում, տեղեկացնում է «Интерфакс»-ը։
«Պաշտպանության նախարարության մատակարարումների գծով հիմնական, ես կասեի՝ հզոր կամ բեկումնային նախագծերի շարքում կարող ենք նշել մեր նոր Т-14 տանկը, որի մասին արդեն ամբողջ աշխարհում են խոսում, մենք սկսում ենք դրա սերիական արտադրությունը»,- նշել է Արտյակովը։