top of page

Զախարովա. ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև անվտանգության հարցերով բանակցությունները կսկսվեն հունվարի 9-ին



Անվտանգության հարցերով ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը Ժնևում նախատեսված է հունվարի 9-ի երեկոյան։ Այս մասին «Россия-1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը։


«Այսօր Ժնևում մեր դիվանագետներով և զինվորականներով ինքնաթիռ է վայրէջք կատարել, որոնց համար հունվարի 9-ի երեկոյան նախատեսված է անվտանգության հարցերի շուրջ ամերիկացիների հետ նեղ կազմով բանակցությունների առաջին փուլը։ Վաղը այս աշխատանքը կշարունակվի ավելի լայն ձեւաչափով։ Ըստ այդմ, նրանք երկու օր՝ հունվարի 9-ին և 10-ին, կնվիրեն բանակցային գործընթացին»,- նշել է նա։


Ռուսաստանը անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ աշխատանքային տրամադրվածությամբ, նշել է Զախարովան։

bottom of page