Ռուսական նավը ավելի քան մեկ շաբաթ չի կարողանում հեռանալ Բաթումի ջրերից
Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող նավը, որը հունվարի 7-ին մտել է Վրաստանի տարածքային ջրեր, փոթորկի պատճառով չի կարողանում լքել Բաթումի նավահանգստի ջրային տարածքը, հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության ծովային տրանսպորտի գործակալությունը, փոխանցում է «РИА Новости»-ին։
«2022 թվականի հունվարի 7-ին Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո նավարկող SGV-Flot նավը (IMO 8033089), մտել է Բաթումի նավահանգստի ջրերում գտնվող խարսխային կայան։ Նավում անձնակազմի 13 անդամ կա»,- ասվում է հաղորդագրության մեջ։