«Ռոսկոսմոսը» կփորձի աղբից ուղեծրային կայան կառուցել
«Ռոսկոսմոսը» նախատեսում է հեռանկարային Ռուսական ուղեծրային ծառայողական կայանում տիեզերական աղբի եւ օգտագործված արբանյակների մշակում կազմակերպել, ՏԱՍՍ-ին հայտնել է պետական կորպորացիայի հեռանկարային ծրագրերի եւ գիտության հարցերով գործադիր տնօրեն Ալեքսանդր Բլոշենկոն:
«Շատ հետաքրքիր ուղղություն է՝ ուղեծրային կայանում փորձել շահագործումից դուրս եկած տիեզերական աղբի եւ արբանյակների մշակման կետ ստեղծել»,- ասել է ղեկավարը:
Նրա խոսքով՝ տիեզերական աղբի վերամշակմամբ հնարավոր է կայան կառուցել։ «Բայց դրա համար անհրաժեշտ է տիեզերքում ադիտիվ տեխնոլոգիաների փորձերի արդյունքներն ունենալ»,- հավելել է Բլոշենկոն: