ՌԴ ԱԳՆ-ն հիշատակել է Նախիջեւանը որպես Արևելյան Հայաստանի մի մաս
Ռուսաստանի դաշնության հետ դաշնակցային փոխգործակցության հռչակագրի ստորագրումից դեռ 24 ժամ չանցած Ադրբեջանում հիստերիկա է առայացել ՌԴ ԱԳՆ-ի կողմից պատմական փաստերի մատնանշման կապակցությամբ:
ՌԴ արտգործնախարարությունը երեկ իր պաշտոնական էջում հիշատակել է 1828թ․ Թուրքմենչայի պայմանագրի այն դրույթը, որտեղ հստակ ամրագրված է, որ Նախիջևանի և Երևանի խանությունները, որոնք Պարսկաստանից անցնում են Ռուսաստանին, Արևելյան Հայաստանի մաս են կազմում։
ՌԴ արտգործնախարարության էջում այդ առնչությամբ, մասնավորապես մեջբերված է հետևյալը․
«Ռուսական կայսրության տիրապետության տակ են անցել Նախիջևանի և Երևանի խանությունները (Արևելյան Հայաստան): Իրանի կառավարությունը պարտավորվել է չխոչընդոտել հայերի վերբանակեցմանը այդ խանությունների տարածքում ստեղծված Հայկական մարզում, որը նպաստել է Ռուսական կայսրության կազմում հայ ժողովրդի միավորմանը»։
Պատմական այդ փաստի հիշակատումը Բաքվին հիստերիայի մեջ է գցել։ Ինչպես գրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն, զարմանք և ափսոսանք է հայտնել` ՌԴ-ի կողմից նման փաստաթղթի հրամարակման կապակցությամբ, որը տեղի է ունեցել Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև փոխգործակցության հռչակագրի ստորագրման օրը: