ՌԴ պաշտպանության նախարարությունը Աֆղանստանից դուրս կբերի 380 մարդու․ այդ թվում ՀՀ քաղաքացիների
ՌԴ պաշտպանության նախարարությունը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով Աֆղանստանից դուրս կբերի 380 մարդու. այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Գերատեսչությունից հավելել են, որ Ռուսաստանի քաղաքացիներից բացի տարհանվում են նաև Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ: Յուրաքանչյուր օդանավում գտնվում են բժշկա-սանիտարական հաշվարկներ` անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և դեղամիջոցներով: