top of page

ՌԴ-ում հայտարարել են Ղրիմի տաճարում ահաբեկչություն կանխելու մասին


ՌԴ ԱԴԾ-ի աշխատակիցները Ղրիմի ուղղափառ եկեղեցիներից մեկում կանխել են ահաբեկչություն, որը, իբր, պատրաստել են «Աջ սեկտորի» կողմնակիցները։ Անվտանգության ուժերը ձերբակալել են Ռուսաստանի վեց քաղաքացու. հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնին։


«Անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի Հանրապետությունում կանխել է ահաբեկչություն։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Ռուսաստանի վեց քաղաքացիներ, որոնք հանդիսանում են «Աջ սեկտոր» կազմակերպության կողմնակիցները, որոնք պատրաստվում էին ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի դնել շրջանի ուղղափառ եկեղեցիներից մեկում՝ բնակչությանն ահաբեկելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ։


ԱԴԾ-ի տվյալներով՝ ձերբակալվածներից մեկի ավտոտնակում առգրավվել են վնասակար տարրերով պայթուցիկ սարքի պատրաստման բաղադրամասեր և պայթուցիկ նյութեր։

1/1815
bottom of page