Ռուսաստանն արգելել է Թուրքիայից պղպեղի, նռան և խաղողի ներկրումը
Ռոսպոտրեբնադզորը նոյեմբերի 17-ից դադարեցրել է պղպեղի և նռան ներկրումը Թուրքիայից, դեկտեմբերի 10-ից՝ թուրքական խաղողինը. այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 7-ը Թուրքիայից և Իրանից 33 արտադրողի սննդամթերքի վեց տեսակ է հայտնաբերվել, որոնք պարունակում են 12 թունաքիմիկատների մնացորդային քանակություն, որոնցից 10-ը Ռուսաստանի Դաշնությունում օգտագործման համար արգելված է։