top of page

Հավանության է տրվել մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին օրենքին


Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հավանություն է տվել օրենքին, որը նախատեսում է ցմահ ազատազրկում կրկնահանցագործ մանկապիղծների համար։ Փաստաթուղթն ուղարկվել է նախագահին ստորագրության. գրում է РИА Новости-ն:


Արդյունքում՝ ցմահ ազատազրկումը կկիրառվի՝


- կրկնահանցագործ մանկապիղծների նկատմամբ, որոնք բռնության են ենթարկել մինչև 18 տարեկան (նախկինում մինչև 14 տարեկան) երեխաներին,


- դեպքերում, երբ զոհ են դարձել երկու կամ ավելի երեխաներ,


- իրավիճակներում, երբ դա կապված է մեկ այլ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման հետ։


Պատիժը խստացնելու նախաձեռնությունը Պետդումա է ներկայացվել սեպտեմբերին Կեմերովոյի մարզի Կիսելյովսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ մանկապղծության համար նախկինում դատապարտված 41-ամյա Վիկտոր Պեստերնիկովը բռնաբարել և սպանել է երկու տասնամյա աշակերտուհու։

bottom of page