Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքերը
Հարավային Աֆրիկայից ՌԴ ժամանած ՊՇՌ թեստի դրական արդյունքով երկու հիվանդի մոտ հաստատվել է COVID-19-ի «Օմիկրոն» շտամը. հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից։ Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ռուսաստանի բնակչությանը կորոնավիրուսային վարակի նոր տարբերակից պաշտպանելու համար, հայտնում է մամուլի ծառայությունը։