Պայթյուն` ՌԴ Սերպուխովի կանանց մենաստանում. կան տուժածներ (տեսանյութ)
Հզոր պայթյուն է որոտացել ՌԴ Սերպուխովի կանանց մենաստանին կից ուղղափառ գիմնազիայում։ Նախնական տվյալներով` 8 մարդ է տուժել, այդ թվում մեկ դեռահաս. հայտնում է РИА Новости։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ինքնաշեն սարքի պայթյունի հետևանքով։
Իրավապահ մարմինների տվյալներով` տեղի բնակիչը ներխուժել է կանանց մենաստանի տարածք, իր հետ անցկացրել ինքնաշեն պայթուցիկը և գործարկել։
Կասկածյալն արդեն ձերբակալվել է։ Նա մենաստանին կից ծխական դպրոցի 18-ամյա սան է։
Ներկա պահին պարզվում են դեմքի հանգամանքները։ Տեղում քննիչներ են աշխատում, ժամանել է նաև Մոսկվայի մարզի դատախազը։