top of page

Հրդեհ է բռնկվել բազմաբնակարանային շենքում. մահացել է մեկ կին, 4 երեխա



Ռուսաստանի Արխանգելսկի շրջանի Պլեսեցկ համայնքի բնակչուհին և նրա 4 մանկահասակ երեխաները մահացել են շաբաթ գիշեր տեղի ունեցած հրդեհի պատճառով: Ինչպես հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեին, փայտե տանը տեղի ունեցած հրդեհի պատճառով քրեական գործ է հարուցվել:


Հաղորդվում է, որ հրդեհ է բռնկվել 12 բնակարանից կազմված շենքում: Հրդեհի մարման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է 37-ամյա կնոջ և 3-12 տարեկան 4 մանկահասակ երեխայի մարմին:


Քրեական գործ է հարուցվել հանցագործությունների նախանաններով՝ ըստ «Երկու և ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելու» և «Երկու և ավելի անձանց մահվան պատճառ դարձած անփութության» մասին հոդվածների:


Տան մյուս բնակիչները չեն տուժել: Կատարվածի պատճառն, ըստ վարկածներից մեկի, բազմազավակ ընտանիքի բնակարանում էլեկտրական վառարանի անսարքությունն է եղել:

bottom of page