ՌԴ-ն սահմանափակել է մի շարք ԵՄ ներկայացուցիչների ցանկը
Մոսկվան փոխադարձության հիման վրա որոշում է կայացրել ընդլայնելու ԵՄ ներկայացուցիչների պատասխան ցուցակը, որոնց մուտքը ՌԴ արգելված է. ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս զգուշացրել է ԵՄ-ին միջազգային-իրավական հարաբերություններում անօրինական՝ միակողմանի պատժամիջոցների գործիքակազմի կիրառման վերաբերյալ։ ԵՄ-ի ընդունած որոշումների հետ կապված՝ ՌԴ-ն իրեն պատասխան գործողությունների իրավունք է վերապահում։
Դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ սև ցուցակում են ընդգրկվել եվրոպական մասնավոր ռազմական ընկերությունների ղեկավարները, որոնք գործում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում, ուժային կառույցների ներկայացուցիչներ, ԵՄ անդամ մի շարք երկրների օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ, որոնք անձնական պատասխանատվություն են կրում հակառուսական քաղաքականության առաջմղման համար։
Նախարարությունում ընդգծել են, որ ԵՄ-ն շարունակում է միակողմանի պատժամիջոցների ապակառուցողական և անմիտ քաղաքականությունը և կոչ արել Բրյուսելին ականաջալուր լինել նման քաղաքականությունից հրաժարվելու կոչ անող ողջամիտ եվրոպացիների՝ գնալով ավելի ակտիվ հնչող ձայներին։