top of page

«Եդինայա Ռոսիան» առաջարկել է ՌԴ իշխանությանը զենք մատակարարել Դոնբաս


«Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը դիմել է Ռուսաստանի ղեկավարությանը՝ «Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններ ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով». այդ մասին ասվում է կուսակցության տելեգրամյան ալիքում։


Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հավանություն է տվել Դոնբաս զենքի մատակարարումների նախաձեռնությանը։


Նա նշել է «Դոնբասի ժողովրդի պաշտպանության և Կիևի ռեժիմին զսպելու անհրաժեշտությունը, որին Արևմուտքը զինում է և դրդում խելահեղ գործողությունների»։

bottom of page