Ռուսաստանն արտաքսել է Մոսկվայում ԱՄՆ փոխդեսպանին
Ռուսաստանն արտաքսել է Մոսկվայում ԱՄՆ փոխդեսպան Բարտ Գորմանին. այդ մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է ԱՄՆ դիվանագիտական առաքելության պաշտոնական ներկայացուցիչ Ջեյսոն Ռեբհոլցը։
«Ռուսաստանն արտաքսել է ՌԴ-ում ԱՄՆ դիվանագիտության առաքելության ղեկավարի տեղակալ Բարտ Գորմանին: Գորմանը դեսպանից հետո երկրորդ ամենակարևոր պաշտոնյան էր Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը և դեսպանատան բարձրագույն ղեկավարության առանցքային անդամը», - ասել է նա:
Ռեբհոլցը գործակալությանն ասել է, որ Գորմանը վավերական վիզա ունի և Ռուսաստանում է եղել երեք տարուց պակաս:
Վաշինգտոնը դիվանագետի արտաքսումը համարում է «էսկալացիոն քայլ» և դիտարկում է պատասխան միջոցների հնարավորությունը, հավելել է «РИА Новости»-ի զրուցակիցը։