top of page

ԱՄՆ ռազմաօդային ուժերը ՌԴ սահմանների մոտ թևավոր հրթիռների կիրառում է մշակում. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ


ԱՄՆ ռազմավարական ավիացիան սկսել է շատ ավելի հաճախ հայտնվել Ռուսաստանի արևելյան սահմանների անմիջական մերձակայքում՝ մշակելով թևավոր հրթիռների կիրառման գիծ դուրս գալը, հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը օտարերկրյա զինվորականներ կցորդների առջև ճեպազրույցում. գրում է РИА Новости-ն:


«Վերջերս նկատելիորեն ավելացել է ԱՄՆ ռազմավարական ավիացիոն թռիչքների թիվն անմիջապես Ռուսաստանի արևելյան սահմանների մոտ։ Այս իրադարձությունների ընթացքում ամերիկյան ռմբակոծիչների անձնակազմերը նաև փորձարկում են թևավոր հրթիռների կիրառման գիծ հասնել՝ պայմանական հրթիռային հարվածի հասցմամբ», - ասել է Գերասիմովը:

1/1808
bottom of page