top of page

Կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն դրսևորել. ՌԴ ԱԳՆ


Մոսկվան կոչ է անում Բաքվին և Երևանին զսպվածություն ցուցաբերել և երկխոսության միջոցով լուծել ցանկացած վիճելի հարց, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք շարունակում ենք միասին աշխատել լարվածությունը թուլացնելու համար։ Կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն դրսևորել, կանխել նոր միջադեպերը և բոլոր վեճերը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով»,- ճեպազրույցի ընթացքում ասել է Զախարովան։

Խոսելով հայ-ռուսական պայմանագրի դրույթների, ինչպես նաև ՀԱՊԿ մեխանիզմների օգտագործման հնարավորության մասին՝ նա նշել է, որ Ռուսաստանը «պատասխանատու կորպով է վերաբերվում իր թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ պարտավորություններին»։

«Երկկողմ գծով համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, մեր տեղեկություններով, նրանք ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»,- ասել է Զախարովան։

bottom of page