top of page

Լաչինի միջանցքը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տա՞կ․ ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը



ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի Լաչինի միջանցքը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Համապատասխան խնդրանքով «Առավոտ» թերթը դիմել է ՌԴ ԱԳՆ. ՌԴ ԱԳՆ-ն իր պատասխանում նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ։ Ադրբեջանը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը միջանցքի երկու ուղղություններով։


«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը սահմանել է խաղաղապահ գործողության գոտի այցելելու կարգ, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների և միջազգային կազմակերպությունների կողմից, ինչը քաջ հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին։ Մասնավորապես, նախատեսվում է ռուս խաղաղապահներին խելամիտ ժամկետներում և պատշաճ կերպով տեղեկացնել նման այցերի մասին»,- հրապարակման մեջ մեջբերում է ՌԴ ԱԳՆ-ն։

bottom of page