top of page

Քամալա Հարիսը խոսել է ՌԴ նկատմամբ լրջագույն պատժամիջոցների փաթեթի մասին


Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամները լրջագույն պատժամիջոցներ են նախապատրաստում Ռուսաստանի նկատմամբ. այդ մասին նա խոսել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում:


«Ռուսաստանը շարունակում է նեղացնել երկխոսության հնարավորությունների պատուհանը՝ միաժամանակ հայտարարելով, որ պատրաստ է դրան։ Եթե նա շարունակի գործել նույն կերպ, ապա մենք՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներս, լրջագույն պատժամիջոցներ կկիրառենք Ռուսաստանի դեմ։ Մենք միջոցառումների փաթեթ ենք պատրաստել, դրանք կոշտ են լինելու», - ասել է նա։


Հարիսը մասնավորեցրել է, որ պատժամիջոցներն ուղղված են լինելու ընդդեմ ռուսական ֆինանսական ինստիտուտների, տնտեսության ու արդյունաբերության առանցքային ոլորտների, որոնք լրջագույն հարված կլինեն Ռուսաստանի տնտեսությանը:

bottom of page