top of page

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Քաջազուն Գյուրջյանը



Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Քաջազուն Գյուրջյանը։


Հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 15-ին՝ ժամը՝ 18 ։00-ին՝ Արտաշատի մայրուղու եկեղեցու հարևանությամբ գտվող Սգո սրահում (Արարատ ռեստորանային համալիրի դիմաց)։


Քաջազուն Գյուրջյանը ծնվել է Արտաշատի շրջանի Ոստան գյուղում։

1941-1972 թվականներին եղել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի դերասան, 1974-1985 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան, 1995 թվականից՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան։


Թատրոնում մարմնավորել է ավելի քան 150 կերպար, այդ թվում՝

Ոստիկանապետ` «Կամո» Յագո` «Օթելլո» Թափառնիկոս`«Ատամնաբույժ արևելյան» Էլիզբարով` «Պատվի համար» Մերուժան Արծրունի`«Սամվել» Իշխան Փանդիաշվիլի` «Խանումի արարքներ» Զամբախով՝ «Խաթաբալա» Թադե՝ «Շողոքորթն» Արտաշ թագավոր՝ «Չարենցի ուղղիչ տունը» Տարոն՝ «Գնա մեռի, արի սիրեմ» Տեր հայր՝ «Էսպես մինչև երբ» Աթենացի՝ «Լիսիստրատե» Կացավենի՝ «Կորսված նամակ»

1/1788
bottom of page