Պուտինի ու Մակրոնի հեռախոսազրույցը տեւել է 1 ժամ 45 րոպե
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է անցկացրել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, որի ավարտից հետո զանգահարել է Ուկրաինայում իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկիին, հաղորդում է РИА Новости-ին՝ հղում անելով «Ֆրանս Պրես»-ին:
«Նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցը տեւել է 1 ժամ 45 րոպե: Հանրապետության նախագահը ներկայում հեռախոսազրույց է անցկացնում նախագահ Զելենսկիի հետ»,-հայտնել են Ելիսեյան պալատից:
Կիրակի ավելի վաղ՝ տեղական ժամանակով 11:00-ին Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ: Նախքան այդ՝ շաբաթ երեկոյան, Ֆրանսիայի առաջնորդը զրուցել է Զելենսկիի հետ: