Պուտինը նշել է Մոսկվայի ներդրումը Երևանի և Բաքվի միջև ճգնաժամի կարգավորման գործում
Հայ-ադրբեջանական սահմանին վերջին փոխհրաձգությունները ցույց են տվել, որ իրավիճակը այս տարածաշրջանում դեռ ամբողջությամբ չի հանդարտվել, այս պայմաններում մեծանում է ռուսական դիվանագիտության դերը հետագա կարգավորման համար:
Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցվեց։
«Սակայն հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին փոխհրաձգությունը ցույց տվեցին, որ իրավիճակը այս տարածաշրջանում դեռ ամբողջությամբ չի հանդարտվել։ Կայունության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի ջանքերը՝ որպես հրադադարի և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր, մեծ պահանջարկ ունեն»,- հավելել է Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոլեգիաներում, ինչպես նաև ընդգծել․
«Անկասկած, ռուսական դիվանագիտության դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակման գործում մեծանում է»։