top of page

Պուտինը և Բայդենը սկսել են բանակցությունները տեսակապի միջոցով


Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահները սկսել են հեռուստակամուրջի ձևաչափով անցկացվող իրենց երկկողմ բանակցությունները:

Ըստ աղբյուրի՝ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը քննարկելու են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, ռազմավարական կայունության և երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Կարող են քննարկվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները:


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Պուտինի և Բայդենի շփումը կարող է բավական երկար տևել: Նրա խոսքով՝ զրույցը կտևի «այնքան, որքան պետք է»:



1/1808
bottom of page