top of page

Պուտինը տվել է ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների մեկնարկը


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է միջուկային տրիադայի ուժերի մասնակցությամբ զորավարժությունների մեկնարկը. հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


ՌԴ առաջնորդը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իրավիճակային կենտրոնից հետևում է բալիստիկ հրթիռների արձակմանը:


Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս մանևրերը պլանային բնույթ ունեն: Դրանում մասնակցում են Օդատիեզերական ուժերի, Հարավային ռազմական օկրուգի, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի, Հյուսիսային ու Սևծովյան նավատորմերի ուժերը: Ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ ռազմավարական զսպման ուժերի դասընթացները ծրագրված են եղել՝ ստուգելու ռազմական ղեկավարման մարմինների պատրաստության մակարդակը:

bottom of page