top of page

Պուտինը ժամանել է Պեկին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Պեկին։ Նա բանակցություններ կվարի Չինաստանի նախագահ Սի Ցինպինի հետ և ներկա կգտնվի ձմեռային Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը։ Սա Ռուսաստանի նախագահի առաջին այցն է Չինաստան կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր. գրում է «Ъ»-ը։


Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պետությունների ղեկավարների բանակցություններում քննարկվելու են երկու երկրների հարաբերությունների համակողմանի հարցերը։ «Այցի ընթացքում տեղի կունենան բարձր մակարդակի բանակցություններ, որոնցում նախատեսվում է քննարկել ռուս-չինական համընդրգկուն գործընկերության և ռազմավարական փոխգործակցության ընթացիկ վիճակն ու զարգացման հեռանկարները։ Կդիտարկվի առևտրատնտեսական, էներգետիկ, ֆինանսաներդրումային, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում գործնական համագործակցության հարցերի լայն շրջանակ», - տեղեկացրել է Կրեմլը։

bottom of page