top of page

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը



Մենք վերահաստատել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում: Ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հետ ունեցած հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք ընդգծել ենք ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումը և օգնում են խաղաղ կյանք հաստատել: Մենք նաև հաստատել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի կարևորությունը, այդ թվում ՝ տարածաշրջանում հումանիտար, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում»,-նշել է Պուտինը՝ հավելելով, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ ներկայացրել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ վերջերս կայացած տեսակոնֆերանսի արդյունքները:

bottom of page