top of page

Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթում ներառված են նաև Պուտինն ու Լավրովը



Եվրամիությունն ընդունել է «պատմության մեջ ամենադաժան» պատժամիջոցների փաթեթն ընդդեմ Ռուսաստանի։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը։


Պատժամիջոցների փաթեթում ներառված են Նաև Վլադիմիր Պուտինն ու Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է Ավստրիայի կանցլերը։


Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

1/1814
bottom of page