Բայդենը հույս ունի, որ հաջորդ անգամ դեմ առ դեմ հանդիպում կունենա Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռավար զրույցի ընթացքում հույս է հայտնել, որ հաջորդ անգամ դեմ առ դեմ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահի հետ. այդ մասին են վկայում Բայդենի և Պուտինի՝ տեսակամուրջի ձևաչափով ընթացող բանակցությունների սկզբնամասի տեսակադրերը:
«Ողջունում եմ Ձեզ, պարոն նախագահ», - դիմելով իր ամերիկացի գործընկերոջը՝ ասել է Վլադիմիր Պուտինը:
Ի պատասխան Ջո Բայդենը ասել է. «Բարի օր: Ուրախ եմ Ձեզ նորից տեսնելու»:
Միմյանց ողջունելուց հետո առաջնորդները սկսել են զրույցը: Առաջինը խոսել է Բայդենը:
«Ցավոք, միմյանց չտեսանք «Մեծ քսանյակի» հանդիպման ժամանակ, բայց հույս ունեմ, որ հաջորդ անգամ կհանդիպենք դեմ առ դեմ», - ասել է ԱՄՆ նախագահը:
Վլադիմիր Պուտինը հավանությամբ է պատասխանել Ջո Բայդենի առաջարկին:
Դրանից հետո բանակցությունները շարունակվել են փակ ռեժիմով՝ ինչպես հայտարարվել էր նախապես: