top of page

ՌԴ-ն աջակցում է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ինքնիշխանությանը․ Պուտինը` Ալիևին


Ռուսաստանը կողմ է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ինքնիշխանությանը և նպատակ չունի վերականգնելու Ռուսական կայսրության սահմանները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։


Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման մասին որոշումն ընդունվել է, իսկ հարցի շուրջ շահարկումներն իրենց համար անակնկալ չեն:

«Մենք Ռուսական կայսրության վերականգնման թեմայով շահարկումներ կանխատեսում էինք։ Դա չի համապատասխանում իրականությանը», - նշել է Պուտինը։

Նա հայտարարել է, որ ՌԴ-ն աջակցում է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ինքնիշխանությանը։


«Ուկրաինայի հետ կապված իրավիճակը բացառություն է այդ երկրի վրա արտաքին ազդեցության պատճառով», - հավելել է Պուտինը:

1/1815
bottom of page