Պուտինը կոչ է արել ՌԴ ԱԳՆ-ին պարտադիր իրավական երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից
Միջազգային լարվածության աճի պայմաններում Ռուսաստանը պետք է առաջ քաշի պարտադիր իրավական անվտանգության երաշխիքներ ստանալու հարցը: Այս մասին փետրվարի 10-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին, հայտնում է Կրեմլի կայքը։
«Իրավիճակն աշխարհում գնալով ավելի ու ավելի բուռն ու լարված է դառնում»,- ասել է Պուտինը։
«Դա, իհարկե, պահանջում է լրացուցիչ համառ ջանքեր՝ ապահովելու ռազմավարական կայունությունը և հակազդելու առաջացող սպառնալիքներին ու մարտահրավերներին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի դաշնակիցներից մեր երկրի անվտանգության համապարփակ, պարտադիր իրավական երաշխիքներ ստանալու համար», - հավելել է նա։